Քաղաքական

20.02.2012 12:01


ՀԱԿ համակարգող. «Մենք պատրաստ ենք համագործակցության և՛ «Ժառանգության», և՛ ՀՅԴ–ի, և՛ ԲՀԿ–ի հետ»

ՀԱԿ համակարգող. «Մենք պատրաստ ենք համագործակցության և՛ «Ժառանգության», և՛ ՀՅԴ–ի, և՛ ԲՀԿ–ի հետ»

Քաղաքագետների միությունում կազմակերպված լսումների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, որ եթե հնարավոր չլինի հասնել բացարձակ համամասնական ընտրակարգին անցնելուն, ապա իրենք բոլոր քառասունմեկ մեծամասնական ընտրատեղամասերում առաջադրելու են իրենց թեկնածուներին։

ՀԱԿ համակարգողը նաև նշել է, որ ընտրակեղծիքները կանխելու համար իրենք պատրաստ են համագործակցել քաղաքական ուժերի հետ։

–Ընտրատեղամասերում մենք պատրաստ ենք ճակատամարտ տալ և օգնել բոլոր նրանց, ովքեր ճակատամարտ են տալիս։ Բայց՝ ոչ միայն ընտրատեղամասերում։ Պետք է պայքարել նաև ընտրատեղամասերից դուրս,–հայտարարել է Լևոն Զուրաբյանը,–մենք բաց ենք համագործակցության համար, մենք դա ապացուցեցինք նաև մեր հայտարարություններով և մեր պատրաստակամությամբ և՛ «Ժառանգության», և՛ ՀՅԴ-ի, և՛ ԲՀԿ-ի հետ համագործակցելու արդար և ազատ ընտրությունների անցկացման առումով։ Մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ սկսել լուրջ համագործակցություն։ Խոսում են միասնական շտաբի ստեղծման մասին, կարելի է այդ գաղափարն էլ նայել, եթե հասկանանք, որ դա գործող մեխանիզմ է։ 

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը